Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վարչապետը հարգում է նախագահին

Վարչապետը հարգում է նախագահին
20.10.2016 | 16:02

Վարչապետ Կարեն Կարապետյանը շատ հարգալից է վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանին: «Ինձ հրավիրել է վարչապետ աշխատելու Սերժ Սարգսյանը: Նրան շատ հարգալից եմ վերաբերվում», - Ազգային ժողովում ասաց վարչապետը:


Նիկոլ Փաշինյանի հարցին՝ թե կառավարության անդամներն ինչպես են վերաբերում իրեն, վարչապետ Կարապետյանը առաջարկեց այդ հարցն ուղղել կառավարության անդամներին:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ